Հունվարյան նախագծային ճամբար

Խաղարկային դատարան

 

Նախագծի մասին

Նախագիծը իրականացվելու է 11-րդ դասարանի՝ իրավունք առարկայի հանդեպ առավել հետաքրքրասիրություն ցուցաբերած  սովորողների հետ: Նախապես սովորողների հետ կմշակենք խաղարկային դատարանի սցենար և կկատարվի դերաբաշխում: Որպեսզի մասնակիցները ավելի լավ պատկերացնեն դատական գործընթացի էությունը, կկազմակերպվի այց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ սովորողները կմասնակցեն դատական նիստի, որից հետո  դատավորի հետ կազմակերպված հանդիպման ընթացքում սովորողները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Նպատակը

Խաղարկային դատարանի մասնակիցները առավել մանրամասն կուսումնասիրեն դատական գործընթացի էությունը, փուլերը: Դատական նիստի սցենարի մշակման ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն գործին առնչվող իրավական ակտերը և ավելի լավ պատկերացում կկազմեն դատավարական գործընթացի մասին:

Ակնկալվող արդյունքներ

Դատավարության օրն ու ժամը կհստակեցվի Վարժարանի գրասենյակի հետ:

Սովորողները պատկերացում են կազմում դատական գործընթացի մասին: Խաղարկային  դատարանի  նիստը սովորողները կլուսաբանեն իրենց բլոգներում:

 

Реклама

Վերապատրաստում. 2017թ. Տեխնոլոգիական բաժին

Կրթահամալիրի անգլերենի մասնագետ Իրինա Ապոյանի և իր անգլերենի խմբի հետ համատեղ կազմակերպել ենք խաղարկային դատարան, որը մատուցել ենք նաև տեսադասի միջոցով:

 

 

 

Վերապատրաստում. 2017թ. Իրավական բաժին

ՀՀ ԿԳՆ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի 259-Ն հրամանով 25.04.2003թ.
Պետական գրանցման վկայական (N03Ա059272)

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է: Նախարարության սահմանած կարգով ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Իմաստային առումով որևէ իրավական հակասություն չկա գործող Սահմանադրության հետ: Ավելին, անգամ արժևորվում է հենց գրական հայերենի գործածումը, սակայն չունենալով  գրական և ոչ գրական հայերենի իրավական սահմանումը, Սահմանադրությամբ այս ձևակերպումը հետևյալն է.

Continue reading «Վերապատրաստում. 2017թ. Իրավական բաժին»

Մայիսյան հավաք. Առաջին անգամ ընտրող ծրագրի ամփոփում

11.05.2017թ- Առաջին անգամ ընտրող ծրագիր ամփոփում կրթահամալիրի 4 դասարաններում (9-1, 9-2, 9-3, 9-4, 11-1 դասարաններ):

  • Քանի որ բոլոր դասարաններից էլ ներգրավված են եղել սովորողներ, ուստի նախատեսում ենք հինգշաբթի օրը, դասաժամերին (1,2,3,4, դասաժամերին) իրականացնել Առաջին անգամ ընտրող ծրագրի ամփոփում-բաց քննարկում:
  • Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ևս մեկ անգամ կազմակերպել քննարկում՝ Ընտրություններում քաղաքացու մասնակցության կարևորության մասին թեմայով:

Քննարկման նկարագրություն…

Քննարկման ընթացքում ներկայացնելու եմ՝

  • Ընտրություններ, մեծամասնական և համամասնական ընտրակարգ
  • Երևան քաղաքի ավագանու ընտրությունների առանձնահատկությունները. ՏԻՄ և համապետական ընտրություններ
  • Քարոժարշավ. թույլատրելին և անթույլատրելին
  • Կոռուպցիայի դրսևորման ձևերը և ըտրությունները
  • Ինչպե՞ս է ընտրվում Երևանի քաղաքապետը և ի՞նչ լիազորություններով է օժտված

Ծրագրի ընթացքում սովորողների հետ կքննարկենք հետևյալ հարցերը.

  • Որքանո՞վ է կարևորվում քաղաքացու դերը ընտրություններում և ինչպիսի՞ դեր ունի վերջինս
  • Սովորողները առաջարկում են Երևանի ավագանու նոր ընտրակարգ
  • Ինչպե՞ս կարելի է կանխարգելել կոռուպցիան ընտրական գործընթացներում
  • Ես որպես Երևանի քաղաքապետ

«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիր. Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ

Ապրիլի 20- 11:50-12:35 — Սեմինար՝ Ժողովրդավարություն. ընտրությունների կարևորությունները մեզանում  (1 դասաժամ)

Մասնակիցներ՝ 11-րդ, 9-1, 9-2 դասարանի սովորողներ

Ապրիլի 27- 11:00- 12:35 — ընտրությունների կազմակերպում, քարոզարշավ, թեկնածուների մամուլի ասուլիսներ (2 դասաժամ)

Մասնակիցներ՝ 11-րդ, 9-1, 9-2, 9-3, 9-4 դասարանի սովորողներ

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի հունվարյան գործունեության հաշվետվություն

Բոլոր հինգշաբթի օրերին մասնակցություն ճամբարային առօրյաին, սեմինար քննարկումներին, հանդիպումներին, կրթական ծրագրերին:
Անգլախոսների ակումբի հետ խաղարկային դատարանի կազմակերպում:

Առցանց առաջադրաքների հրապարակում, առաջադրաքների ընդունում, ստուգում:

2016-2017 թթ ուս տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական ծրագիր

Հիմնական ուսումնական ծրագրին, որն իր մեջ ներառում է դասագրքայն և այլ աղբյուրներից վերցրած ուսումնական նյութերին զուգահեռ նախատեսվում է իրականացնել.

  • Խաղարկային դատարանի կազմակերպում սովորողների հետ: Խաղարկային դատարանի դատալսումները կկազմակերպվեն հայերեն և անգլերեն լեզուներով՝ համագործակցելով 11-րդ դասարանի անգլերենի խմբակի հետ:
  • Այս կիսամյակում կշարունակվեն այցելությունները դատարաններ, որտեղ սովորողները ներկա կգտնվեն դատական նիստին, որից հետո կկազմակերպվեն սեմինար-քննարկում դատավորի մասնակցությամբ: Կրթահամալիրում կհյուրընկալենք նաև դատավորի, ում հետ կկազմակերպենք սեմինար-քննարկում:
  • Նախատեսվում է իրականացնել այցելություն ՀՀ կառավարություն, որտեղ սովորողները կլինեն  քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների քննարկման վարչությունում, կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
  • Նախատեսվում է իրականացնել եվրոխորհրդի կողմից անկացվող  <<Առաջին անգամ ընտրող>> ծրագիրը, որը ենթադրում է իրենից սեմինարների շարք՝ ուղղված սովորողների իրավագիտակցության բարձրացման և ընտրությունների մասին տեղեկացված լինելուն: Ըստ նախնական պայմանավորվածության  ակնկալում ենք կրթահամալիրում հյուրընկալել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանին:

Ձմեռային ճամբարի նախագիծ

12.01.2017թ. — անգլախոսների խաղարկային դատարանի կազմակերպման խորհրդատվություն

Սովորողների հետ քննարկում, առցանց առաջադրանքների հրապարակում

19.01.2017թ. — մասնակցություն անգլախոսների խաղարկային դատարանին, քննարկումների կազմակերպում

26.01.2017թ. Սովորողների խմբի հետ այցելություն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ներկայություն դատական գործի քննությանը,  քննարկում դատարանում:

Առցանց քննարկամ կազմակերպում իրավական թեմաներով

Անհրաժեշտության դեպքում իրավաբանական խորհրդատվություն կրթահամալիրի աշխատակիցներին և սովորողներին

9-րդ և 11-րդ դասարանի սովորողներին անհատական առաջադրանքներ՝ ձմեռային ճամբարի փակմանն ընդառաջ:

սեպտեմբեր-դեկտեմբեր ամսվա Հաշվետվություն. 2016-2017 ուս. տարի

Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքներին

Մասնակցություն մեդիաուրբաթներին

Ունեցել եմ 3 Բաց թողած դասեր, որոնք հետագայում լրացվել են

Փոխարինում-փոխարինել եմ 7 անգամ

Սեմինար պարապմունք-մեկ բացակա

Ընդհանուր առաջադրանք-ուղարկել եմ էլ. փոստից

Անհատական առաջադրանք-ուղարկել եմ էլ. փոստից

Էլ. Նամակագրություն-այս պահին առկա է 35 նամակ

Ճամփորդություններ- բարձունքների գրավում, Արագած լեռ

Առավոտյան ընդհանուր պարապմունք-կազմակերպել եմ 2 առավոտյան պարապմունք

Ֆլեշ մոբի կազմակերպում- մասնակցություն 3 ֆլեշ մոբերի կազմակերպչական աշխատանքներին

Իրավաբանական խորհրդատվություն կրթահամալիրում

Մասնակցություն արհեստակցական կազմակերպության կանոնադրության մշակմանը

Մասնակցություն կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի բովանդակության մշակմանը

Ինքնակրթություն- Ներկայումս սովորում եմ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում

icon128-2xicon128-2x

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2016

նոյեմբերի 15- այցելություն դատարան (11-րդ դասարան)

նոյեմբերի 16- կլոր սեղան քննարկում Իրավական պետություն և ժողավրդավարություն թեմայով (9-րդ դասարան)

նոյեմբերի 17- այցելություն դատարան